ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Գտնվել են Պաբլո Ներուդայի անհայտ 20 պոեմներ

Գտնվել են Պաբլո Ներուդայի անհայտ 20 պոեմներ
20.06.2014 | 12:53

Նոբելյան մրցանակի դափնեկիր, չիլիացի բանաստեղծ Պաբլո Ներուդայի անհայտ 20 պոեմները կհրատարակվեն 2014- 2015 թթ.: Պոեմները հայտնաբերվել են բանաստեղծի արխիվում՝ առանձին արկղով, մի մասը ձեռագիր է, մի մասը՝ մեքենագիր, գրված են 50-ական թթ.: Գրականագետների հավաստիացումով՝ ստեղծագործութունները «բացառիկ են իրենց արժեքով», Seix Barral հրատարակչությունը ծրագրում է պոեմները հրապարակել նախ Լատինական Ամերիկայում, ապա՝ Իսպանիայում: Գտածոն արդեն որակվել է «իսպանալեզու գրականության խոշորագույն իրադարձություն» և «համաշխարհային նշանակությամբ գրական իրադարձություն»: Պաբլո Ներուդան գրական կեղծանուն է, բանաստեղծի իսկական անունն է Նեֆտալի Ռիկարդո Ռեյես Բասուալտո, Ներուդա ազգանունն ընտրվել է չեխ գրող Յան Ներուդայի պատվին:

Դիտվել է՝ 1460

Մեկնաբանություններ